Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը գովասանքի խոսքեր է ուղղել Սիրիային


Արտգործնախարար Քերին գովասանքի խոսքեր է ուղղել Սիրիայի կառավարությանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով սահմանված որոշումների հետ համապատասխանության անհապաղ իրականացման համար

Միացյալ Նահանգների արտգործնախարար Ջոն Քերին Սիրիայում միջազգային տեսուչների կողմից քիմիական զենքի զինանոցի ոչնչացումից մեկ օր անց գովասանքի խոսքեր է ուղղել Սիրիայի կառավարությանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով սահմանված որոշումների հետ համապատասխանության անհապաղ իրականացման համար:

Արտգործնախարար Քերին երկուշաբթի օրն ասել է, թե «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից համապատասխան բանաձև ընդունելուց ընդամենը մեկ շաբաթ անց զենքերի ոչնչացման մեկնարկը չափազանց կարևոր է»:

«Չեմ կարող այսօր երաշխավորել այն, թե ինչ կպատահի մի քանի ամիս անց, սակայն սա դրական սկիզբ է: Եմ մենք պետք է ողջույնի խոսք ուղղենք լավ սկզբին», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարը:

ԱՄՆ-ի արտգործնախարար Քերին երկուշաբթի օրը Ինդոնեզիայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որն ասել է, թե Սիրիայի դաշնակից Ռուսաստանը կանի ամեն ինչ՝ երաշխավորելու համար, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունը շարունակի համագործակցությունը:

Արտգործնախարար Քերին լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել է, որ Ռուսաստանի իր գործընկերոջ հետ հանդիպման արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել հանդիպելու ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հանձնակատար Լախդար Բրահիմիի հետ՝ Սիրիայի շուրջ խաղաղության համաժողովի անցկացման ամսաթվի որոշման համար:
XS
SM
MD
LG