Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում նախընտրական կրքերը հասել են գագաթնակետին


FILE - US Republican presidential candidate Donald Trump (R) thanks the crowd after receiving Former Alaska Gov. Sarah Palin's endorsement at a rally at Iowa State University in Ames, Iowa Jan. 19, 2016.

ԱՄՆ-ի նախագահական թեկնածու դառնալու հավակնորդները անհամբեր սպասում են երեքշաբթի օրը հինգ նահանգներում կայանալիք նախնական ընտրություններին: Հանրապետականների առաջատար Դոնալդ Թրամփին մեղադրում են նախընտրական հավաքներում տեղի ունեցած բախումների համար։

Չիկագոյում Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի ժամանակ տարբեր վայրերում տեղի են ունեցել կռիվներ, հրմշտոց և քաշքշուկ նրա աջակիցների ու ընտրարշավի ընթացքում նրա դեմ բողոքի ցույցեր անցկացնող անձանց միջեւ:

Սակայն Թրամփը ժխտում է, որ այդ բռնությունները հրահրվել են իր ընտրարշավի պատճառով։ Նրա խոսքերով, հավաքներն աստիճանաբար ավելի մարդաշատ են դառնում, ինչի արդյունքում էլ աճում է բռնություններ կիրառող մասնակիցների թիվը։

Թեքսասից ընտրված սենատոր Թեդ Քրուզը, որը երկրորդ առաջատարն է հանրապետականների շրջանում, քննադատել է Թրամփին.

«Ես չգիտեմ, դա նրա ռազմավարությունն է, թե՝ ոչ: Սակայն գիտեմ, որ սիրում է դիմել հռետորաբանության, հաճախ կիրառելով վիրավորանքներ։: Հասկանում ենք, որ Թրամփի ընտրազանգվածր բարկացած է Վաշինգտոնի քաղաքական գործիչների գործունեությունից։ Սակայն Դոնալդը վաշինգտոնյան կոռուպցիայի պայմաններում է ապրում արդեն40 տարի...», - ասել է Քրուզը:

Դեմոկրատական կուսակցությունից Հիլարի Քլինթոնը մեղադրել է Թրամփին՝ ատելություն և վախ սերմանելու մեջ: Նրա մրցակից Բերնի Սանդերսը ասում է, թե հուսով է, որ Թրամփը կհանդարտեցնի իր ընտրարշավի հարուցած կրքերը և կասի իր աջակիցներին, որ բռնությունն անընդունելի է:

Թրամփը մեղադրում է Սանդերսին հաճախ դարձած իր միջոցառումների տապալման մեջ և սպառնացել է պատասխանել՝ իր աջակիցներին ուղարկելով Սանդերսի ընտրարշավին:

Ֆլորիդայում, Օհայոյում, Իլինոյսում, Միսսուրիում և Հյուսիսային Քարոլինայում նախնական ընտրությունները հատկապես կարևոր են Թրամփի հակառակորդների համար, ովքեր ցանկանում են կանխարգելել հանրապետական կուսակցության թեկնածու դառնալու նրա հնարավորությունը:

XS
SM
MD
LG