Մատչելի հղումներ

«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԱՄՆ-ի քաղաքականությունը պետք է համապատասխանի ամերիկյան արժեքներին». Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ


«Այն չափանիշը, որով մենք դատում ենք Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԱՄՆ-ի արտգործնախարարության քաղաքականությունը, հանդիսանում է ազատության և ժողովրդավարության համամարդկային արժեքներին Ամերիկայի նվիրվածությունը»

«Այն չափանիշը, որով մենք դատում ենք Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԱՄՆ-ի արտգործնախարարության քաղաքականությունը, հանդիսանում է ազատության և ժողովրդավարության համամարդկային արժեքներին Ամերիկայի նվիրվածությունը»:

Այս հայտարարությամբ հանդես է եկել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԱՄՆ-ի քաղաքականության ներկայացնելու վերաբերյալ «Քարնեգի» հիմնադրամում կայանալիք միջոցառմանը:

«Սկսած այն ժամանակաշրջանից, երբ մենք նվաճել ենք մեր անկախությունը, ամերիկացիները հպարտությամբ կանգնել են ազատության կողքին՝ մերժելով անկախ ժողովուրդների նկատմամբ օտարերկրյա կառավարումը և պաշտպանելով հարատև այն սկզբունքը, որի համաձայն կառավարությունների օրինական իշխանությունը պետք է բխի կառավարվողների համաձայնությունից», - հայտարարության մեջ նշել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի գործադիր տնօրեն Համբարյանը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի գործադիր տնօրենն իր հայտարարության մեջ շեշտել է, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, մեր երկրի անկախության պես, հանդիսանում է ժողովրդավարական ինքնորոշման հաղթանակ օտարերկրյա բռնակալության և ագրեսիայի նկատմամբ»:

«Մենք արդարացիորեն ողջունում ենք մարդկային ոգու այս մեծ հաղթանակը և աջակցում ենք դրան: Որպես ամերիկացիներ, մենք երբեք չպետք է պահանջենք մյուսներից ապրել պակաս ազատ պայմաններում, քան այն պայմանները, որոնք ընդունելի են մեզ համար», - եզրափակում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի գործադիր տնօրեն Համբարյանի հայտարարությունը:
XS
SM
MD
LG