ԱՄՆ-ի ոստիկանության ծառայողներից մեկը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության՝ արյունոտված Ջոխար Ցառնաևի լուսանկարներն առանց թույլտվության հրապարակելու համար:
Մասաչուսեթսի ոստիկանության համաձայն, երեքշաբթի օրը կանցկացվեն լսումներ, որոնց ընթացքում կորոշվի, թե արդյոք ոստիկանության լուսանկարիչ, սերժանտ Շոն Մերֆին պետք է ենթարկվի լրացուցիչ պատասխանատվության բացի անցյալ շաբաթ լուսանկարները փոխանցելու համար նշանակված աշխատանքից մեկ օրով ազատման:
Սերժանտ Մերֆիի կողմից Ցառնաևի լուսանկարները «Բոստոն» ամսագրին փոխանցումն արժանացել էր հասարակության գովասանքի: Առցանց լրացված միջնորդության միջոցով ավելի քան 50 հազար մարդ հավանության են արժանացրել ոստիկանության սերժանտի կողմից ձեռնարկված գործողությունները:
«Բոստոն» ամսագրին Ցառնաևի լուսանկարները տրամադրելու հետ մեկտեղ Մերֆին ասել էր, թե իր լուսանկարներում պատկերված է «Բոստոնի ահաբեկչի իրական պատկերը, այլ ոչ թե «Ռոլինգ Ստոուն» ամսագրի շապիկին պատկերված՝ զուգված և զարդարված անձը»:
Մերֆիի կողմից «Բոստոն»-ին տրամադրված լուսանկարների վրա պատկերված է առանձնատներից մեկի բակում տեղադրված՝ որպես թաքստոց օգտագործված նավակից դուրս եկած արյունլվա Ցառնաևը: Մի քանի լուսանկարներում պատկերված է Ցառնաևը՝ դիպուկահարների լազերային նշանառման սարքերի ճառագայթները ճակատին:
Հիշեցնենք, որ ամերիկյան «Ռոլինգ Ստոուն» ամսագիրն օգոստոսյան համարի շապիկին տեղադրել է Բոստոնի մարաթոնի ընթացքում պայթյուն իրականացնելու մեջ մեղադրվող Ջոխար Ցառնաևի լուսանկարը:
Ամսագրի համաձայն, Ցառնաևի մասին հոդվածի հիմքում ընկած են վերջինիս ընկերների, ուսուցիչների, հարևանների և Բոստոնի տարածքի իրավապահ մարմինների ծառայողների հետ անցկացված հարցազրույցները:
Ցառնաևի լուսանկարի տեղադրումն ամսագրի շապիկին առաջացրել է համացանցի բազմաթիվ օգտատերերի զայրույթը, որոնք անարգանք են համարել ամսագրի նման գործելակերպը:
Բոստոնի մարաթոնի ֆինիշային գծի մոտ այս տարվա ապրիլի 15-ին իրականացված պայթյունների, որոնց հետևանքով զոհվել էր երեք, վնասվածքներ ստացել 264 մարդ, կազմակերպման մեջ մեղադրվում են Միացյալ Նահանգների բնակիչներ, ազգությամբ չեչեն Թամերլան և Ցառնաև եղբայրները: Թամերլան Ցառնաևը սպանվել էր այս տարվա ապրիլի 19-ին՝ ոստիկանության ծառայողների հետ փոխհրաձգության արդյունքում: