Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում ոստիկանների մահվան դեպքերը կտրուկ աճ են գրանցել


ԱՄՆ-ում ոստիկանների մահվան դեպքերը կտրուկ աճ են գրանցել
ԱՄՆ-ում ոստիկանների մահվան դեպքերը կտրուկ աճ են գրանցել

ԱՄՆ-ում կտրուկ աճ են գրանցել ոստիկանների մահվան դեպքերը ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում:

«Իրավապահ մարմինների ծառայողների հիշատակի ազգային հիմնադրամ» կազմակերպության կողմից երեքշաբթի օրը հրապարակված հաշվետվությունում նշվում է, որ 2010 թվականին ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվել է ոստիկանության 160 ծառայող:

Այս ցուցանիշը 37 տոկոսով բարձր է 2009 թվականի ցուցանիշից, որը 50 տարվա ընթացքում գրանցվածներից ամենացածրն է:

Անցյալ տարվա ընթացքում 59 ոստիկանի մահը վրա է հասել հրազենից վնասվածքներ ստանալու պատճառով, 73 ոստիկան զոհվել է ճանապարհային պատահարների պատճառով:

Ճանապարհային պատահարները արդեն 13 տարի է, ինչ մնում են ոստիկանության ծառայողների` իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ մահվան հիմնական պատճառը:

XS
SM
MD
LG