ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի ոստիկանությունը կոկաին է հայտնաբերել այն լճի ջրի երեսին, որտեղ կործանվել է փոքր մի ինքնաթիռ:
Իշխանությունների համաձայն, ինքնաթիռը վթարի է ենթարկվել կիրակի օրը նահանգի մայրաքաղաք Ալբուքերքիից մոտ 275 կիլոմետր հեռավորության վրա գտնվող լճում, սակայն դրա մեկնարկելու վայրը և նպատակակետն անհայտ են:
Կոկաին հայտնաբերելուց հետո ոստիկանությունն արգելել է մուտքը դեպի լիճը:
Օդանավը դեռևս մնում է լճի հատակում, իսկ ոստիկանությունը դեռևս չի հաղորդել զոհվածների թվի մասին: Ամենայն հավանականությամբ, վթարի պատճառով զոհվել են ինքնաթիռի բոլոր ուղևորները: