ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սպիտան տանն ուրբաթ օրը հանդիպում է անցկացնելու Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի հետ։
Սպիտակ տան խոսնակ Ռոբերտ Գիբսի համաձայն, բանակցությունների ընթացքում քննարկվելու են Պակիստանի կողմից ահաբեկչության դեմ պայքարը, երկրում տնտեսական բարեփոխումների իրականացման և ժողովրդավարությանը աջակցություն ցուցաբերելու խնդիրները։
Վաշինգտոնում Պակիստանի նախագահը մասնակցելու է Պակիստանում և Աֆղանստանում ԱՄՆ-ի հատուկ հանձնակատար՝ անցյալ տարվա դեկտեմբերին հանկարծամահ եղած Ռիչարդ Հոլբրուքի հիշատակին նվիրված արարողությանը։
Պակիստանի նախագահի մասնակցությամբ երկու արարողությունները չեն լուսաբանվելու մամուլում, սակայն նախատեսվում է, որ Սպիտան տանը կայանալիք բանակցությունների վերաբերյալ կտրամադրվեն որոշ տեղեկություններ։
Պակիստանի նախագահը հանդիպում է ունենալու նաև ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընի հետ։