Մատչելի հղումներ

Ինքնավստահություն` վազքի միջոցով


8-13 տարեկան աղջիկները ցանկանում են լինել ֆիզիկապես առողջ
8-13 տարեկան աղջիկները ցանկանում են լինել ֆիզիկապես առողջ

Ամերիկյան “Վազող աղջիկներ” կազմակերպությունն աջակցում է 8-13 տարեկան աղջիկներին առողջ ապրելակերպ վարելու և ինքնավստահություն ձեռք բերելու հարցում:

Ամերիկյան “Վազող աղջիկներ” կազմակերպությունն աջակցում է 8-13 տարեկան աղջիկներին առողջ ապրելակերպ վարելու և ինքնավստահություն ձեռք բերելու հարցում: Վազքի միջոցով նրանք հոգ են տանում իրենց ֆիզիկական արտաքինի մասին, իսկ դպրոցից հետո հաճախում վարվելակերպի կանոնների դասընթացներին:

Վաշինգտոնի միջազգային դպրոցի աշակերտուհի իննամյա Էլա Կարլան մասնակցում է “Վազող աղջիկներ” ծրագրին: Նա ասում է`

“Ծրագիրը հետաքրքիր է, ինձ սովորեցնում է ինքնահարգանք և հոգատարություն այլոց նկատմամբ: Մեզ սովորեցնում են մարդկանց նկատմամբ չլինել չար”:

Տաս շաբաթյա այս ծրագրին մասնակցում է 45 նահանգներից 60 հազար աղջիկ: Նրանք սովորում են ճիշտ սննդակարգ վարել և լինել հաստատակամ:

Մոլի Բարքըրը “Վազող աղջիկներ”-ը հիմնադրել է Հյուսիսային Կարոլինայում: Նրա խոսքերով` աղջիկները քննարկում են “աղջկա արկղիկը”, այսինքն` այն սահմանումները, որոնք հասարակությունը կիրառում է աղջիկների համար:

“Որոշակի պատկերացումներ կան աղջիկների արտաքինի, խոսելաձևի, վարվելակերպի և նույնիսկ կրթության վերաբերյալ: Դրանց պատճառով է, որ լսարաններում աղջիկները ճնշված են”, - բացատրում է նա:

Բաքըրն ասում է, որ աղջիկներին սովորեցնում են կարծրատիպերին հարմարվելու փոխարեն լինել այնպիսին, ինչպիսին կան: Աղջիկները քննարկում են վարվելակերպի կանոնները և սովորում լինել հոգատար:

“Այս հասակում աղջիկները չեն հասկանում, որ ինչ-որ մեկին ածականով որակելը կամ վրան ծիծաղելը վիրավորական է: Մեր նպատակն է նրանց սովորեցնել հասկանալու այդ վարքագիծը”,-բացատրում է “Վազող աղջիկներ”-ին դասավանդող Օթըմ Սաքսթըն-Ռոսը:

Ամեն խումբ որոշակի ծառայություն է մատուցում: Վաշինգտոնի միջազգային դպրոցի աղջիկները վաքի միջոցով գումար են հանգանակում “Աղջիկները պետք է վազեն” հիմնադրամի համար, որը կոշիկներ է գնում Եթովպիայի աղջիկների համար, ովքեր ցանկանում են վազորդ դառնալ: Այդպես նրանք նաև կշարունակեն դպրոց հաճախել:

“Այդ աղջիկներից շատերը կոշիկ չունեին: Նրանցից մեկը պատմում էր, որ ստիպված էր արթնանալ առավոտյան ժամը հինգին, որպեսզի հագներ եղբոր կոշիկները և մասնակցեր վազքին”,-պատմում է “Աղջիկները պետք է վազեն” հիմնադրամի տնօրեննռրի խորհրդի անդամ Էշլի Գրիֆիթը:

“Եթովպիայում մեծ երազանքներ ունենալը դժվար է: Շատերը չեն հավատում, որ երբևէ կմասնակցեն մրցույթին”,-ասում է Եթովպիայից Մահալեթ Յարիդի, ում դուստրն ընդգրկված է “Վազող աղջիկներ” միջազգային դպրոցում:

“Վազող աղջիկները” տասնչորս տարեկան է: Ըստ Սեքսթըն Ռոսի` ծրագիրն ապագա առաջնորդներ է պատրաստում:

XS
SM
MD
LG