Մատչելի հղումներ

Բրիթիշ Փեթրոլիում ընկերությունը աննախադեպ չափերի հասնող կորուստներ է արձանագրել


Ընկերությունը հաստատել է, որ գործադիր տնօրենի պաշտոնում Թոնի Հեյվարդին փոխարինելու է Ռոբերտ Դադլին

Բրիթիշ Փեթրոլիում ընկերությունը հայտարարել է, որ վերջին եռամսյակում աննախադեպ կորուստներ է կրել եւ հաստատել է, որ ընկերության գործադիր տնօրենին՝ Թոնի Հեյվուդին փոխարինում է նորով։

Բրիթիշ Փեթրոլիումի համաձայն, նավթի արտանետումների հետեւանքով ընկերությունը 17 միլիարդ դոլարի կորուստ է կրել 2010 թվականի երկրորդ եռամսյակում։ Ակնկալվում է, որ նավթի արտանետումների հետ կախված ծախսերը կպահանջեն մոտ 32,2 միլիարդ դոլար։

Բրիթիշ Փեթրոլիումը հայտարարել է նաեւ, թե գոյացած ծախսերը փակելու համար 30 միլիարդ դոլարի արժեթղթեր է վաճառելու առաջիկա 18 ամիսներին։ Այդ ծախսերի մեջ է մտնում նաեւ Մեքսիկական ծոցի բնակիչների կորուստների դիմաց փոխհատուցելու համար ստեղծված 20 միլիարդ դոլարի հիմնադրամը։

Ընկերությունը նաեւ հաստատել է, որ հոկտեմբերի 1-ից գործադիր տնօրենի պաշտոնում Թոնի Հեյվարդին փոխարինելու է Ռոբերտ Դադլին։

Հեյվարդը քննադատության էր ենթարկվել Մեքսիկական ծոցում նավթի արտանետումներին արձագանքելու գործում թերանալու համար։ Նրա այն հայտարարությունը, թե կցանկանար իր կյանքի հանդարտությունը վերականգնել, մի ժամանակ, երբ նավթահորի աղերը խլել էր 11 նավթային աշխատողի կյանք, իսկ արտանետված նավթը հսկայական վնաս էր պատճառել բնական շրջապատին, մեծ զայրույթ էր պատճառել շատերին։

XS
SM
MD
LG