Մատչելի հղումներ

Նավթի արտանետումները տարածվում են Տեխասից մինչեւ ֆլորիդա


Մազութի կուտակումները հասել են Տեխաս նահանգի առափնյա շրջանները

Միացյալ նահանգների ծովափնյա պահակազորի պաշտոնյաները հայտարարել են, թե մազութի կուտակումները հասել են Տեխաս նահանգի առափնյա շրջանները։ Այսպիսով, նավթի արտանետումները հասել են Մեքսիկական ծոցի ափերին ընկած հինգերորդ նահանգը՝ Լուիզիանայից, Միսսիսիպիից, Ալաբամայից եւ Ֆլորիդայից հետո։

Նավթի մաքրման աշխատանքները խոչընդոտվել են այս շաբաթ ուժեղ քամիների եւ ալեկոծության հետեւանքով։ Սակայն, պաշտոնյաները հուսով են, որ նավթի արտանետումները մաքրող եւ աշխարհում ամենամեծը նկատվող թայվանական մի նավ շուտով կմիանա մաքրման աշխատանքներին։

Թայվանական նավը օրական 500,000 տակառ նավթ ներփակելու կարողություն ունի, որը ավելի շատ է ներկայումս այդ աշխատանքները իրագործող մյուս նավերի համեմատությամբ։

Որոշ մասնագետներ քննադատում են նավթի արտանետումները կասեցնելու Բրիթիշ Փեթրոլիում ընկերության ջանքերը, պնդելով, թե ընկերությունը խոստացածից նվազ քանակությամբ նավթ է կարողացել ներփակել մինչեւ հիմա։

XS
SM
MD
LG