Մատչելի հղումներ

«Գրավիր Ուոլ ստրիթը» շարժումը նախատեսում է նոր ցույց անցկացնել


Շարժման ակտիվիստները հորդորել են համախոհներին հավաքվել Նյու Յորքի ֆոնդային բորսայի մոտակայքում և խարխլել շարժումը քաղաքի ֆինանսական շրջանում

Մեկ տարի առաջ «Միացյալ Նահանգներում կորպորատիվ ագահության և տնտեսական անհավասարության համակարգի դեմ» ուղղված «Գրավիր Ուոլ ստրիթը» շարժման ցուցարարները նախատեսում են Նյու Յորքի ֆինանսական շրջանում նոր ցույց կազմակերպել՝ նշելով շարժման միամյակը:

«Գրավիր Ուոլ ստրիթը» շարժման ակտիվիստները հորդորել են համախոհներին հավաքվել երկուշաբթի օրը Նյու Յորքի ֆոնդային բորսայի մոտակայքում և խարխլել շարժումը քաղաքի ֆինանսական շրջանում: Ըստ կազմակերպիչների, իրենց ցույցերն անցկացվում են՝ «արդար և կայուն աշխարհ ստեղծելու նպատակով»:

«Գրավիր Ուոլ Ստրիթը» շարժումը սկիզբ էր առել Նյու Յորքի Զուկոտի զբոսայգում սեպտեմբերի 17-ին մի խումբ ակտիվիստների կողմից, որոնք բողոքում էին ամբողջ աշխարհում հարուստների ու աղքատների միջև առաջացած և հետզհետե խորացող ճեղքվածքի դեմ։ Զբոսայգում տեղակայված ճամբարը սակայն վերացվել էր անցյալ տարվա նոյեմբեր ամսվա սկզբին:

Բողոքի ցույցերը հետզհետե տարածվել էին երկրով մեկ՝ մայրաքաղաք Վաշինտոնից մինչև Կալիֆորնիա նահանգի Օքլենդ քաղաքը:

Ցուցարարները պահանջում են խորը բարեփոխումներ անցկացնել մի շարք ոլորտներում, ներառյալ բանկային, բնապահպանական և ֆինանսական համակարգերը:

Շարժման ծնունդ առնելուց մի քանի ամիս անց սակայն ոստիկանությունը վերացրել է Նյու Յորքում և երկրի այլ մասերում ցուցարարների հիմնադրված ճամբարները: «Գրավիր Ուոլ ստրիթը» շարժումը կորցրել է իր թափն այն պատճառով, որ մասնակիցներին չէր հաջողվել ի մի բերել շարժման պահանջները:
XS
SM
MD
LG