Մատչելի հղումներ

Ճապոնիայում ԱՄՆ-ի ռազմական ուղղաթիռ է վթարվել


Ճապոնիայի պաշտպանության նախարարը պահանջել է շուտափույթ հետաքննություն անցկացնել վթարի փաստով և միջոցներ ձեռնարկել՝ նման վթարների կանխարգելման ուղղությամբ

Ճապոնիայի հարավային Օկինավա կղզում երկուշաբթի օրը վթարի է ենթարկվել է ԱՄՆ-ի ռազմական մի ուղղաթիռ:

Այս մասին հայտնել են Ճապոնիայում տեղակայված Միացյալ Նահանգների զինված ուժերից, որոնց համաձայն ուղղաթիռի մեջ գտնվում էր առնվազն չորս մարդ, որոնց վիճակը դեռևս անհայտ է:

Ճապոնիայի պաշտպանության նախարարը սակայն ասել է, թե ուղղաթիռում եղած չորս մարդուց երեքը վերապրել են վթարը՝ հավելելով, որ պահանջում է շուտափույթ հետաքննություն անցկացնել վթարի փաստով և միջոցներ ձեռնարկել՝ նման վթարների կանխարգելման ուղղությամբ:

Ճապոնիայի իշխանությունների համաձայն, ամերիկյան ուղղաթիռի վթարի արդյունքում տեղի բնակիչների թվում տուժածներ չկան:

ԱՄՆ-ի օդուժի կողմից տարածված հաղորդագրության մեջ նշված է, որ Օկինավա կղզում գտնվող Քադենա ռազմական օդանավակայանից օդ բարձրացած «HH-60» տեսակի ուղղաթիռն ընկել է ԱՄՆ-ի ծովային հետևակայինների «Քեմփ Հենսեն» ռազմակայանի տարածքում: Հաղորդագրության մեջ ասված է նաև, որ վթարը տեղի է ունեցել ուղղաթիռի ուսումնական թռիչքի ընթացքում, և որ վթարին արձագանքում են ԱՄՆ-ի հրշեջներն ու փրկարարները:
XS
SM
MD
LG