Մատչելի հղումներ

Համասեռամոլների խնդիրը ԱՄՆ-ի բանակում


Սպիտակ տան և ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից առաջարկվող օրենսդրությունը նախատեսվում է օրենսդիրի քվեարկությանը ներկայացնել հաջորդ շաբաթվա ընթացքում:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյցը հայտարարել է, որ ինքը պատրաստ է ընդունել զինվորական ծառայության մասին նոր օրենքում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ որոշումը:

Հիշեցնենք, որ ըստ առաջարկվող փոփոխությունների, ԱՄՆ-ի բանակում ծառայող համասեռամոլ տղամարդիկ և կանայք իրավունք են ստանում հրապարակավ խոսել իրենց սեռական կողմնորոշումների մասին:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դեռևս նախընտրական շրջանում իր առջև խնդիր էր դրել փոփոխել մինչ այս բանակում առկա այսպես կոչված “մի հարցրու և մի ասա” քաղաքականությանը, ըստ որի համասեռամոլներն իրավունք ունեին զինվորական ծառայություն անցնելու միայն այն պարագայում, եթե համաձայնում էին հրապարակավ չարտահայտվել իրենց սեռական կողմնորոշումների մասին:

Խնդրի վերաբերյալ Սպիտակ տան և ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից առաջարկվող օրենսդրությունը նախատեսվում է օրենսդիրի քվեարկությանը ներկայացնել հաջորդ շաբաթվա ընթացքում:

XS
SM
MD
LG