ԱՄՆ-ի զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների համաձայն, Աֆղանստանում զինյալների դեմ իրականացվող արշավի ընթացքում գրանցվել է առաջընթաց՝ չնայած Աֆղանստանի զինված ուժերի և ոստիկանության ծառայողների կողմից միջազգային իրենց գործընկերների դեմ վերջերս տեղ գտած հարձակումների:
ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարական անձնակազմի ղեկավար, գեներալ Մարտին Դեմփսին և ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջեյսմ Մաթիսն Աֆղանստան են ժամանել երկուշաբթի օրը՝ ՆԱՏՕ-ի և Աֆղանստանի պաշտոնյաների հետ բանակցություններ անցկացնելու նպատակով:
ՆԱՏՕ-ի հաղորդագրության համաձայն, բարձրաստիճան երկու ղեկավարները հանդիպում են ունեցել Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, գեներալ Ջոն Ալենի հետ, որի ընթացքում քննարկվել են զինյալների դեմ պայքարում գրանցված առաջընթացը պահպանելու և Աֆղանստանի զինված ուժերի ունակությունների բարձրացման հնարավորությունները:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ավելի հաճախ դարձած «ներքին» հարձակումներին, քանի որ Աֆղանստանի անվտանգության ուժերի կողմից վերջերս սպանվել է միջազգային ստորաբաժանումների տասը զինծառայող, իսկ այս տարի «ներքին» հարձակումների զոհ է գնացել միջազգային ստորաբաժանումների ընդհանուր թվով 39 զինծառայող:
Նման հարձակումներին հակազդելու նպատակով ՆԱՏՕ-ի զինծառայողները իրենց հետ լիցքավորված զենք մշտապես կրելու մասին հրաման են ստացել:
Թալիբները հայտնել են, որ իրենց հաջողվել է ներթափանցել Աֆղանստանի անվտանգության ուժերի շարքեր՝ նշելով, որ նման հարձակումները դաշինքի զինծառայողների դեմ ուղղված իրենց ռազմավարության հիմնական մասերից է կազմում:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան «ներքին» հարձակումները քննարկել է Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ կիրակի օրն ունեցած հեռախոսազրույցում: Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության համաձայն, Պանետան հորդորել է Քարզային առավել ակտիվ իրականացնել հակահետախուզական համագործակցությունը և առավել մանրամասն ստուգման ենթարկել Աֆղանստանի անվտանգության ուժերի նորակոչիկներիին:
Պենտագոնի համաձայն, Քարզայն ու Պանետան համաձայնության են եկել ԱՄՆ-ի և Աֆղանստանի պաշտոնյաների միջև առավել սերտ համագործակցության վերաբերյալ՝ ապագայում նման հարձակումներ վտանգը նվազեցնելու նպատակով: