Մատչելի հղումներ

Իսրայելն ու պաղեստինցիները կվերսկսեն խաղաղության բանակցությունները


ԱՄՆ-ի պաշտոնյաների համաձայն, այս տարվա սեպտեմբերի սկզբին կվերսկսվեն խաղաղ բանակցությունները իսրայելցիների ու պաղեստինցիների միջև:

Ուրբաթ օրը ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ բանակցային գործընթացը սկսվելու է Սպիտակ տանը երկու կողմերի առաջնորդների հետ հանդիպումից: Հրավիրված կլինեն նաև Եգիպտոսի նախագահ Հուսնի Մուբարաքը, Հորդանանի թագավոր Աբդալլահը, ինչպես նաև Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը` որպես աշխարհի չորս ամենահզոր տերությունների և կազմակերպությունների (ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ՄԱԿ-ի և ԵՄ-ի) ներկայացուցիչ:

Դրանից հետո նախատեսվում է, որ բանակցությունները մեկնարկելու համար նախարար Քլինթոնը հանդիպելու է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և պաղեստինցիների առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ: Նախարար Քլինթոնի համաձայն, բանակցությունները, որոնց նպատակը Իսրայելի հարևանությամբ պաղեստինյան պետություն ստեղծելն է, հնարավոր կլինի ավարտին հասցնել մեկ տարվա ընթացքում:

Բանակցությունների ընթացքում Իսրայելի և պաղեստինցիների ներկայացուցիչները 2008 թվականի վերջից ի վեր առաջին անգամ են անմիջական հանդիպում անցկացնելու:

XS
SM
MD
LG