Միացյալ Նահանգներում 10 տարեկան հասակի մի աղջիկ այժմ վերականգնվում է թոքերի պատվաստման վիրահատությունից, որի իրականացնումը հնարավոր է դարձել ԱՄՆ-ի դաշնային դատավորի միջամտությունից հետո:
Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում Սառա Մուրնագանին իրականացվել է երկու թոքերի փոխպատվաստման վիրահատություն, որը տևել է վեց ժամ:
Սառան տառապում է կիստոզային ֆիբրոզով՝ ժառանգաբար փոխանցվող խանգառումով, որը հիմնականում ազդեցություն է գործում մարդու թոքերի և ստամոքսաաղիքային համակարգի վրա: Նա հերթագրված է եղել ԱՄՆ-ում գործող մանկական թոքեր ստանալու համընդհանուր ցուցակում, սակայն նման նվիրատվությունները չափազանց հազվադեպ են կատարվում, իսկ աղջկա առողջությունը վերջերս սկսել էր վատթարանալ:
ԱՄՆ-ում գործող օրենսդրության համաձայն սակայն Սառան իրավունք չուներ ստանալու մեծահասակի թոքերի փոխպատվաստում, քանի որ նրա տարիքը 12 տարեկանից ցածր է: Աղջկա ընտանիքը սակայն դատական հայց էր հարուցել ԱՄՆ-ի առողջապահության նախարարության դեմ, որի արդյունքում անցյալ շաբաթ Սառային հնարավոր եղավ ներառել մեծահասակների թոքեր ստանալու ցուցակում: