Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի օրենսդիրները մեկնարկել են աշխատանքը բյուջեի երկարաժամկետ փոխզիջումների շուրջ


Օբամա. «ԱՄՆ-ի պետական մարմինների աշխատանքի 16 օր տևած մասնակի դադարեցումը բացառապես անհարկի վնաս է հասցրել Միացյալ Նահանգների տնտեսությանը»

ԱՄՆ-ի օրենսդիրները մեկնարկել են բյուջեի շուրջ դեմոկրատների և հանրապետականների ունեցած խորը տարաձայնությունները կարգավորման աշխատանքը: Այս նպատակով կազմվել է օրենսդիրների մասնակցությամբ աշխատանքային մի խումբ, որը կուսումնասիրի պետական մարմինների ծավալներին և դաշնային հարկադրման մակարդակներին առնչվող հարցեր:

Այս հանձնաժողովի ստեղծումը կազմում է այս շաբաթ պետական մարմինների աշխատանքի դադարեցումն ավարտած՝ վերջին պահին ձեռք բերված համաձայնության մասին օրենքի պահանջներից մեկը:

Աշխատանքային խումբը պետք է մինչև դեկտեմբերի 13-ը մշակի և ներկայացնի Միացյալ Նահանգների պետական բյուջեի շուրջ փոխզիջումներ պարունակող ծրագիր:

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից պետական մարմինների աշխատանքի մասնավոր դադարեցման և պարտքային պարտավորությունների չկատարումից խուսափելու մասին ընդունված օրինագծի արդյունքում «հաղթող չի եղել»:

Նախագահ Օբամայի համաձայն, ԱՄՆ-ի պետական մարմինների աշխատանքի 16 օր տևած մասնակի դադարեցումը «բացառապես անհարկի վնաս է հասցրել» ԱՄՆ-ի տնտեսությանը:
XS
SM
MD
LG