Միացյալ Նահանգների օրենսդիրներից մեկի համաձայն, Ռուսաստանի Սոչի քաղաքում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերն այցելել ծրագրող ԱՄՆ-ի քաղաքացիների անվտանգությունը հնարավոր չէ երաշխավորել:
Այս հայտարարությամբ ամերիկյան հեռուստատեսությամբ հեռարձակված իր ելույթում ասել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հետախուզության գծով հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Փիթեր Քինգը:
Քինգը հույս է հայտնել, որ փետրվարին մեկնարկող օլիմպիական խաղերի ժամանակ ամեն ինչ բարեհաջող կանցնի, սակայն խաղերի ընթացքում անվտանգությունը շարունակում է մտահոգություններ առաջացնել:
«Փաստը մնում է փաստ, որ այս օլիմպիական խաղերի անցկացմանը խոչընդոտելու բազմաթիվ սպառնալիքներ են ստացվել՝ շատ ավելի մեծ թվով, քան նախկինում նման որևէ այլ միջոցառմանը», - ասել է կոնգրեսականը՝ հանդես գալով «Էյ-Բի-Սի» հեռուստաընկերության եթերում:
«Միացյալ Նահանգներն անում է հնարավորին ամեն ինչ, սակայն այս տարածաշրջանը Ռուսաստանի վտանգավոր տարածաշրջան է՝ Հյուսիսային Կովկասին շատ մոտ գտնվող: Այնտեղ ահաբեկչական կազմակերպություններն ակտիվ են գործում», - ասել է կոնգրեսական Քինգը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելն անցյալ շաբաթ ասել էր, որ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ նախապատրաստվելու համար, անհրաժեշտության դեպքում, Սոչիի օլիմպիական խաղերն այցելել ծրագրող ԱՄՆ-ի մոտ 10 հազար քաղաքացու էվակուացմանը:
Արձագանքելով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի այս հայտարարությանը՝ կոնգրեսական Քինգն ասել է, որ այն ցույց է տալիս, թե որքան լուրջ է ԱՄՆ-ի կառավարությունն ընդունում այս սպառնալիքները:
«Չնայած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսում է օլիմպիական խաղերի անցկացման վայրի շուրջ ստեղծված «երկաթե օղակի» մասին՝ իրական խոցելիությունը պահպանվում է օլիմպիադայի անցկացման տարբեր վայրերից դուրս կամ վայրից վայր տեղափոխվելու ժամանակ», - ասել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հետախուզության գծով հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Քինգը: