Միացյալ Նահանգների իշխանությունները մեկնարկել են ներդրողների ներգրավմանն ուղղված ծրագիր՝ փորձելով նոր թափ հաղորդել երկրի տնտեսական զարգացման:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն դաշնային կառավարությունը կմեկնարկի օտարերկրյա ընկերությունների կողմից Միացյալ Նահանգներում ներդրումներ կատարել հրավիրելուն ուղղված աշխատանքները: Այս աշխատանքի շրջանակներում նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել Միացյալ Նահանգներում աշխատատեղեր ստեղծելու ներուժ ունեցող ընկերություններին:
Մինչ այժմ Միացյալ Նահանգներ ներդրողների ներգրավման առաքելությունն իրականացնում էին երկրի 50 նահանգների ղեկավարներն ու խոշոր քաղաքների քաղաքապետերը:
ԱՄՆ-ի Սպիտակ տան համաձայն, տարբեր երկրներում գտնվող Միացյալ Նահանգների դեսպանություններում այժմ յուրահատուկ ուշադրություն կհատկացվի «SelectUSA»՝ «Ընտրեք ԱՄՆ-ը» ծրագրին, որը շեշտ կդնի ԱՄՆ-ում աշխատատեղեր ստեղծող ներդրումների իրականացման վրա:
Ներդրողների որոնմանն ուղղված նոր ծրագրով Միացյալ Նահանգներն ըստ էության ճանաչել է այն հանգամանքը, որ միշտ չէ, որ ԱՄՆ-ին նախապատվություն է տրվում գործարար ներդրումներ կատարելիս: Դեռևս 2000 թվականին Միացյալ Նահանգները ներգրավել էր աշխարհում կատարվող օտարերկրյա ներդրումների 37 տոկոսը, սակայն այդ ժամանակից ի վեր ցուցանիշը նվազել է՝ հասնելով 17 տոկոսի: Օտարերկրյա ընկերությունների կողմից Միացյալ Նահանգներում անցյալ տարի կատարված ուղիղ ներդրումների ծավալը կազմել է 166 միլիարդ դոլար, ինչը 28 տոկոսով պակաս է 2011 թվականին գրանցված նույն ցուցանիշից: