Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում աճում են տարբեր դավանանքի մարդկանց ամուսնությունները


ԱՄՆ-ում աճում են տարբեր դավանանքի մարդկանց ամուսնությունները
ԱՄՆ-ում աճում են տարբեր դավանանքի մարդկանց ամուսնությունները

Կրոնական հետազոտողների գնահատմամբ, Միացյալ Նահանգներում ամուսնությունների մեկ երրորդը տարբեր դավանանքի մարդկանց միջև է: Միջկրոնական ամուսնությունները լուրջ խնդիր են հրեաների համար, որոնց շրջանում միջկրոնական ամուսնություններն ավելի շատ են, քան այլ խմբերում:

Կաթոլիկ Սինդի Փորհորլեսի ամուսինը հրեա է: Փորհորլեսն ասում է, որ նրանք փորձում ենք արժանին մատուցել երկու հավատքի ավանդույթներին էլ, երկուսի ծեսերին և երկու կրոնների հիմքերին:

Նման ընտանիքները սակայն մտահոգված են, որ իրենց երեխաները չեն ընդունվի ոչ մի կրոնի կողմից:

Անջելա Ուայթհեդ Քուիգլին նույնպես կաթոլիկ է: Նա իր հրեա ամուսնուն հանդիպել է համալսարանում:

«Մեզանից ոչ մեկ չէր պատրաստվում կրոնափոխ լինել: Մենք երկուսս էլ հավատարիմ էինք մեր կրոնին, և փորձում էինք գտնել մի վայր, որտեղ կզգայինք մեզ տանը, ինչը և գտանք այստեղ», - ասում է Ուայթհեդ Քուիգլին:

Ջորջթաուն համալսարանի աստվածաբանության դեկան Չեսթեր Ջիլսի համաձայն, Միացյալ Նահանգներում կրոնն ավելի բազմազան է, քան աշխարհում որևէ այլ երկրում, հիմնականում՝ շնորհիվ ներգաղթի: Դա բերում է «միջկրոնական ժամադրությունների», սակայն տարբեր կրոնների ներկայացուցիչների ամուսնությունները բարդ են:

«Երբ ամուսնանում ես քո համայնքից որևէ մեկի հետ, ընդհանուր հարգանք և ըմբռնում կա սովորույթների, սոցիալական և ընտանեկան հավաքույթների նկատմամբ, որոնց ծանոթ ես: Երբ համայնքից դուրս ես ամուսնանում, հնարավոր է ծանոթ չլինես այդ ամենին», - ասում է Ջիլսը:

Ամերիկացի հրեաները միջկրոնական ամուսնությունների շուրջ միակարծիք չեն: Ոմանք կարծում են, որ դա վտանգ է գոյապահպանման համար, մյուսները՝ ընդունելության նշան՝ դարեր շարունակ հալածվելուց հետո:

Հարցը նրանումն է, թե երբ տարբեր դավանանքի ծնողների երեխաները մեծանա, ի՞նչ են ընտրելու՝ հրեական կրոնը, քրիստոնեությունը, թե մեկ այլ կրոն:

XS
SM
MD
LG