Մատչելի հղումներ

«ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի լրտեսներն առցանց խաղերի են հետևում»


Ըստ հաղորդագրությունների, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի լրտեսական գործակալություններն գաղտնալսում են առցանց խաղերի ընթացքում հրապարակվող հաղորդագրություններն ու հետևում խաղերում իրականացվող ֆինանսական գործարքներին

Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի լրտեսական գործակալությունների ծառայողները խաղում են առցանց խաղեր, սակայն ոչ թե զվարճանքի, այլ տեղեկություններ հավաքելու նպատակով:

ԱՄՆ-ի ազգային անվտանգության ծառայության պայմանագրային նախկին ծառայող Էդվարդ Սնոուդենի կողմից գաղտնազերծված փաստաթղթերի համաձայն, որոնք հրապարակվել են ամերիկյան «Նյու Յորք Թայմս» և բրիտանական «Գարդիան» պարբերականների կողմից, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունների գործակալները գաղտնալսում են առցանց խաղերի, այդ թվում՝ «World of Warcraft» և «Second Life» ընթացքում խաղացողների միջև հաղորդակցվելու նպատակով հրապարակվող հաղորդագրություններն ու հետևում խաղերում իրականացվող ֆինանսական գործարքներին:

Գործակալները, առցանց խաղերի բազմաթիվ խաղացողների նման, ստեղծում են օգտատերերի կեղծ անուններ՝ այսպես կոչված «ավատարներ», և այլ խաղացողների հետ ձայնային և տեքստային կապ են հաստատում՝ հավաքելու համար տեղեկություններ անօրինական հնարավոր ծրագրերի մասին:

Իրավապահ մարմինները, ըստ հաղորդագրությունների, օգտատերերի կեղծ անունների միջոցով հավաքել են տեղեկություններ՝ պայքարելու համար մարդկանց թրաֆիքինգի և մանկական պոռնոգրության դեմ պայքարն իրականացնելու համար:

ԱՄՆ-ի անվտանգության ազգային գործակալության 2008 թվականի հույժ գաղտնի փաստաթղթում ասված է, որ առաջին հայացքից անմեղ թվացող առցանց խաղերը կարող են օգտագործվել որպես «գաղտնի հաղորդագրությունների փոխանցման հեռահաղորդակցման ցանց»:

Հաղորդագրությունների համաձայն, առցանց որոշ խաղերին հետևում են ԱՄՆ-հետախուզական այնքան մեծ թվով ծառայություններ, որ հնարավոր կոնֆլիկտներից խուսափելու համար նույնիսկ համակարգող խումբ է ստեղծվել:
XS
SM
MD
LG