Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը ցանցահենության մեղադրանքներ է ներկայացրել Չինաստանի հինգ զինծառայողի


ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը ներկայացրել է միջուկային և արևային էներգետիկայի, ինչպես նաև մետաղագործական ոլորտում գործող ամերիկյան ընկերությունների նկատմամբ ցանցահենություն իրականացնելու մեղադրանքներ

Միացյալ Նահանգների մեծ ժյուրին մեղադրանքներ է ներկայացրել Չինաստանի բանակի հինգ զինծառայողների՝ միջուկային և արևային էներգետիկայի, ինչպես նաև մետաղագործական ոլորտում գործող ամերիկյան ընկերությունների նկատմամբ ցանցահենություն իրակնացնելու համար:

Այս մասին ասված է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ, որի համաձայն Չինաստանի ռազմական ցանցահենները նախատեսում էին առևանգել Չինաստանում ամերիկյան ընկերությունների մրցակիցների, այս թվում՝ պետության սեփականություն հանդիսացող ընկերությունների համար օգտակար տեղեկատվությունը:

Չինաստանի ցանցահենների հարձակումների զոհ է գնացել ամերիկյան վեց ընկերություն, այդ թվում՝ « United States Steel Corp», «Alcoa Inc», «Allegheny Technologies Inc.» ընկերությունները, ինչպես նաև մեկ արհմիություն:

Չինաստանի ցանցահենների դեմ մեղադրանքները ներկայացրել է ԱՄՆ-ի արդարադատության նախարար Էրիք Հոլդերը: Սա առաջին անգամն է, երբ Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը հրապարակավ մեղադրանքներ է ներկայացնում Չինաստանին՝ համակարգչային լրտեսական նման գործողություններ իրականացնելու մեջ:

Շեշտելով, որ դա եղել է «իրական վտանգ մեր տնտեսության ու անվտանգության համար»՝ ԱՄՆ-ի արդարադատության նախարարն ասել է, որ Չինաստանի ցանցահենները առևանգել են տեղեկություններ, որոնք Չինաստանում գտնվող մրցակիցներին տեղեկություններ են տրամադրել հիմնական ոլորտներում գործող ամերիկյան ընկերությունների «ռազմավարության և խոցելի կողմերի մասին»:
XS
SM
MD
LG