ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման տեղեկացրել է Հնդկաստանի հետ առևտրային սահմանափակումները նվազեցնելու ծրագրերի մասին՝ ուղղված զարգացող հզոր տնտեսություն ունեցող այս երկրի հետ գործարարական հարաբերությունների զարգացմանը։
Նախագահ Օբաման Հնդկաստանի ֆինանսակ կենտրոն՝ Մումբայ քաղաքում շաբաթ օրը խոսելով ԱՄՆ–ի և Հնդկաստանի գործարար մի խումբ առաջնորդների հետ՝ ներկայացրել է դեպի Հնդկաստան արտահանման սահմանափակումները նվազեցնելու միջոցառումները։
Իր խոսքում Նախագահ Օբաման նշել է նաև Հնդկաստանի հետ գործարար նոր առաջարկների մասին, որոնք Միացյալ Նահանգներում նպաստելու են 54 հազար աշխատատեղի ստեղծմանը։
Հնդկաստանն առաջին երկիրն է, ուր ԱՄՆ–ի նախագահը ժամանել է ասիական պետություններ կատարվող իր տասնօրյա այցի սկզբին։