ԱՄՆ-ի Սենատը հինգշաբթի օրը հետաձգել է երկիր անօրինական ներգաղթած երիտասարդներին ԱՄՆ-ի քաղաքացի դառնալու հնարավորություն տալու մասին օրենքի նախագծի շուրջ քվեարկությունը:
Ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի օրը հավանություն էր տվել «Օտարերկրացի անչափահասներին զարգացնելու, պաշտպանություն և կրթություն տրամադրելու մասին»` «DREAM» (թարգմանաբար` «Երազանք») հայտնի օրինագծին:
«DREAM» օրինագծով նախատեսվում է մինչեւ 16 տարեկանը անօրինական եղանակով ԱՄՆ ժամանած ներգաղթածներին օրինական կացության կարգավիճակ և ի վերջո քաղաքացիություն շնորհել այն դեպքում, եթե նրանք կրթություն ստանան կամ երկու տարի ծառայեն ԱՄՆ-ի զինված ուժերում:
Ներկայացուցիչների պալատում օրենքի նախագիծն ընդունվել էր ձայների 216-ը 198-ի հարաբերությամբ:
Նախագահ Բարաք Օբաման հավանության է արժանացրել Պալատի քվեարկության արդյունքները` ասելով, որ օրենքը հնարավորություն է ստեղծելու շտկել ԱՄՆ-ի ներգաղթային օրենսդրության մեջ առկա այն թերությունը, որով պատիժ է նախատեսվում ԱՄՆ-ում մեծացած և երկրի զարգացման համար իրենց լուման ադրեն իսկ ներդրած երիտարդների համար: