Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում աճում է տների վաճառքը


ԱՄՆ-ում աճում է տների վաճառքը
ԱՄՆ-ում աճում է տների վաճառքը

ԱՄՆ-ի անշարժ գույքի երկրորդական շուկայում տներ գնող մարդկանց թիվը օգոստոս ամսին ավելացել է, ինչը բնակարանային շուկայում կայունացման նշան է:

Անշարժ գույքի գործակալների ազգային միության կողմից երկուշաբթի օրը հրապարակված հաշվետվության համաձայն, օգոստոս ամսին, նախորդ ամսվա համեմատ, նկատվել է կես տոկոսի աճ, սակայն տների վաճառքի ծավալը դեռևս զգալիորեն ցածր է անցած տարվա ցուցանիշներից:

ԱՄՆ-ում հենց անշարժ գույքի շուկայում առաջացած խնդիրներն էին, որ առաջացրել էին տնտեսական ճգնաժամը:

Մեկ այլ ուսումնասիրության համաձայն, ԱՄՆ-ում գործարանների կողմից օգոստոս ամսին ընդունված պատվերների թիվը նվազել է, քանի որ իջել է պահանջարկը առևտրային ինքնաթիռների նկատմամբ: Սակայն, բացի տրանսպորտի ոլորտից, արտադրության ոլորտում նկատվել է 0,9 տոկոս կազմող աճ:

Աճը արտադրության ոլորտում օգնում է, որ ԱՄՆ-ի տնտեսությունը վերականգնվի վերջին տասնամյակների տնտեսական ծանրագույն անկումից:

XS
SM
MD
LG