Միացյալ Նահանգների արտգործնախարարության երեք պաշտոնյա չորեքշաբթի օրը կկանգնեն ԱՄՆ-ի Կոնգրեսի հանձնաժողովներից մեկի առջև՝ ներկայացնելու համար վկայություններ անցյալ տարվա սեպտեմբերի 11-ին Լիբիայի Բենգազի քաղաքում ամերիկյան դիվանագիտական առաքելության ուղղությամբ իրականացված հարձակման շուրջ:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի վերահսկողության և կառավարման բարեփոխումների հանձնաժողովին վկայություններ ներկայացնողներից մեկը կլինի Գրեգորի Հիքսը, որը նախկինում զբաղեցնում էր Լիբիայում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի տեղակալի պաշտոնը: Հիքսն ավելի վաղ հայտնել էր քննիչներին, թե իր համար հարցական է մնում այն հանգամանքը, թե ինչու 2012 թվականի սեպտեմբերի 11-ին իրականացված հարձակումից հետո դեպքի վայր չէին ուղարկվել ԱՄՆ-ի զինված ուժերի ստորաբաժանումներ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի հանրապետականները մեղադրում են երկրի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը՝ պնդելով, թե Լիբիայում տեղի ունեցած հարձակման մանրամասները ոչ ճիշտ են ներկայացվել հասարակությանը: Քննադատության թիրախը հիմնականում դարձել էր ԱՄՆ-ի նախկին արտգործնախարար Հիլարի Քլինթընը:
Դեմոկրատներն իրենց հերթին պնդում են, թե հետաքննությունները քաղաքական դրդապատճառներ են ունեցել և ուղղված են եղել Քլինթընին ապաշնորհելու վրա: Հիլարի Քլինթընը կարող է առաջադրվել որպես 2016 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին դեմոկրատական կուսակցության հնարավոր թեկնածուներից մեկը:
Բենգազիում տեղի ունեցած հարձակման անկախ հետաքննությունը, որն իրականացվել էր ԱՄՆ-ի հրամանատարական անձնակազմի նախկին ղեկավար, ծովակալ Մայք Մյուլենի և ԱՄՆ-ի նախկին դեսպան Թոմաս Փեքերինգի կողմից, հայտնաբերել էր ԱՄՆ-ի արտգործնախարարության կառավարման մեջ առկա բացթողումներ, որոնք ազդեցություն էին ունեցել Բենգազիում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքների վրա: