Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի օրենսդիրները քվեարկություն կանցկացնեն արտաքին պարտքի ավելացման օրինագծի շուրջ


ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեյքով Լյուիսի համաձայն, մինչև փետրվարի 27-ը դաշնային կառավարության փոխառություններ կատարելու իրավասությունը չերկարաձգելու դեպքում պետությունը հնարավորություն չի ունենա կատարել ֆինանսական իր պարտավորությունները

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում չորեքշաբթի օրը քվեարկություն կանցկացվի արտաքին պարտքի ավելացման օրինագծի շուրջ, քանի որ ԱՄՆ-ի կառավարության կողմից փոխառություններ կատարելու նպատակով տրված իրավասության ժամկետը լրանում է այս տարվա փետրվարի վերջին:

Օրինագիծը ներկայացվել էր Ներկայացուցիչների պալատը վերահսկող հանրապետական օրենսդիրներին երկուշաբթի օրը:

Հանրապետական կուսակցության առաջնորդները ցանկանում են ևս մեկ տարով երկարաձգել կառավարության կողմից փոխառություններ կատարելու իրավունքը՝ միաժամանակ չեղյալ հայտարարելով ԱՄՆ-ի վետերաններին տրամադրվող կենսաթոշակի նվազեցման մասին օրենքը:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հանրապետականները միաժամանակ առաջարկում են երկարաձգել տարեց ամերիկացիներին բուժօգնության տրամադրմանն ուղղված «Մեդիքեյր» ծրագրում առկա կրճատումները:

Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները սակայն դեմ են հանդես գալիս սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին փոխառություններ կատարելու կառավարության լիազորությունների երկարաձգման հնարավորությանը:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեյքով Լյուիսի համաձայն, մինչև փետրվարի 27-ը դաշնային կառավարության փոխառություններ կատարելու իրավասությունը չերկարաձգելու դեպքում պետությունը հնարավորություն չի ունենա կատարել ֆինանսական իր պարտավորությունները:
XS
SM
MD
LG