Մատչելի հղումներ

Նախկին զինվորը ազատ արձակեց պատանդներին


ԱՄՆ–ի Ֆորտ Ստյուարտ ռազմակայանի ռազմական հոսպիտալում երկուշաբթի օրվա սկզբին հաջողվել է երեք մարդու պատանդ վերցրած նախկին զինվորին համոզել առանց դիմադրության հանձնվել։

Չորս ատրճանակով զինված մարդը վաղ առավոտյան մուտք էր գործել Ուին ռազմական հոսպիտալ։ Վերցնելով պատանդներին՝ նա պահանջել էր, որ իրեն տրամադրեն վարքի հետ կապված խնդիրների բուժում։

ԱՄՆ–ի բանակի խոսնակն ասել է, որ պատանդներից մեկին, որը հոսպիտալի բուժքույրերից է, հաջողվել է համոզել ներխուժողին, որ նա հանձնվի ոստիկանությանը։

Ներխուժողը բանտարկվել է՝ հետագա հարցաքննության համար։ Նրա անունը չի նշվում։

XS
SM
MD
LG