ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Ջենեթ Նապոլիտանոն չորեքշաբթի օրը կժամանի Օկլահոմա՝ գնահատելու համար կործանիչ պպտահողմից տուժած Մուր քաղաքում իրականացվող փրկարար և վերականգնողական աշխատանքների ընթացքը:
Նախարար Նապոլիտանոյի գլխավորած գերատեսչության կազմում է մտնում Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը, որի աշխատողները ներգրավված են երկուշաբթի օրը տեղի ունեցած տարերային աղետի հետևանքների զոհերի որոնողական աշխատանքներում, ինչպես նաև իրականացնում են տուժած տարածքների վերականգնման, վնասի գնահատման և դաշնային կառավարության կողմից տրամադրված օգնության բաշխման աշխատանքները:
Մուր քաղաքի հրշեջ ծառայության ղեկավարի համաձայն, փրկարար աշխատանքները չեն դադարի այնքան ժամանակ, մինչև յուրաքանչյուր շենքի փլատակները չխուզարկվեն առնվազն երեք անգամ:
ԱՄՆ-ի կենտրոնական մասում գտնվող Օկլահոմա նահանգի Մուր քաղաքում այս շաբաթվա սկզբին ուժգին փոթորկով առաջացրած պտտահողմի հետևանքով զոհվել է առնվազն 24, վնասվածքներ ստացել՝ 240 մարդ: Պտտահողմը, որի ժամանակ քամու արագությունը կազմել է ժամում առնվազն 322 կիլոմետր, ոչնչացրել է քաղաքի հատվածներից մեկը:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման տարերային աղետի գոտի է հայտարարել Օկլահոման: Նախագահի համաձայն, Մուր քաղաքի բնակիչները միայնակ չեն աղետի հետևանքների վերացմանն ուղղված իրենց ջանքերում: