Մատչելի հղումներ

ԱՄՆ–ի օդանավակայաններում խստացվել են անվտանգության միջոցառումները


ԱՄՆ–ի օդանավակայաններում խստացվել են անվտանգության միջոցառումները
ԱՄՆ–ի օդանավակայաններում խստացվել են անվտանգության միջոցառումները

ԱՄՆ–ի պաշտոնատար անձինք կոչ են արել ճանապարհորդներին պատրաստ լինել տոնական ճանապարհորդությունների ծանրաբեռնված ժամանակահատվածի ընթացքում ձեռնարկվող անվտանգության առավել խիստ միջոցառումներին։

Տրանսպորտի անվտանգության վարչությունը հայտնել է, որ հատկապես մանրակրկիտ են զննվելու ըմպելիքների ջերմամեկուսացված անոթները, քանի որ հետախուզական տվյալների համաձայն, դրանք կարող են օգտագործվել պայթուցիկ նյութեր թաքցնելու համար։

Տրանսպորտի անվտանգության վարչությունը նշել է սակայն, որ տեղեկություն չունի որևէ հատուկ կամ անխուսափելի վտանգի մասին։

Վարչության համաձայն, օդանավ թույլատրվում է բարձրացնել ըմպելիքների ջերմամեկուսացված անոթներ՝ հաշվի առնելով հեղուկների ծավալի վերաբերյալ ներկայումս գործող սահմանափակումները։

Անցյալ տարի Սուրբ Ծննդյան օրը ալ-Քաիդայի ենթադրյալ գործակալներից մեկը փորձել էր ոչնչացնել դեպի Դետրոյտ ուղևորվող մի ինքնաթիռ՝ գործարկելով իր ներքնաշորում թաքցրած պայթուցիկը։

Ենթադրվում է, որ այս գործով կասկածյալը կապեր է ունեցել Եմենում գործող «Արաբական թերակղզում ալ-Քաիդա» հայտնի կազմակերպության հետ։

XS
SM
MD
LG