ԱՄՆ-ում 2013 թվականի վաճառքների տոնական ժամանակաշրջանը, որի ընթացքում, շատերի կանխատեսումների համաձայն, պետք է գրանցվեին 2008 թվականից վաճառքների ամենաթույլ ցուցանիշները, համեմատած անցյալ տարվա ցուցանիշների աճ է գրանցել:
Այս մասին վկայում է «MasterCard Advisors» գործարար տեղեկատվական ծառայության սպառողների կողմից տոնական շրջանում կատարվող գնումների ոլորտում իրականացվող «SpendingPulse» հետազոտությունը:
Հետազոտության համաձայն, այս տարվա տոնական ժամանակաշրջանում՝ նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 24-ը գրանցված վաճառքների ծավալը աճել է 2,3 տոկոսով: Ի համեմատություն, անցյալ տարի նույն ցուցանիշի աճը կազմել էր ընդամենը 0,7 տոկոս:
«Այս տվյալները սուրբծննդյան նվեր են դարձել վաճառողների համար», - ասել է «MasterCard Advisors» գործարար տեղեկատվական ծառայության ավագ փոխնախագահ Սարա Քուինլանը, որի համաձայն տոնական այս շրջանում ամենամեծ ծավալի վաճառքները գրանցվել են ոսկերչական ոլորտում: