Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է ընդունել 12 ռուսաստանցու դեմ, այդ թվում՝ նրանց դեմ, ովքեր ներգրավված են Ռուսաստանում հարկային զանգվածային մեքենայություններ հայտնաբերած փաստաբան Սերգեյ Մագնիտսկիի մահվան մեջ:
ԱՄՆ-ի արտգործնախարարությունն իր հայտարարության մեջ նշել է, որ պատժամիջոցները կապված են Մագնիտսկիի կալանավորման, բանտում չարաշահումների և հետագա մահվան հետ, որոնք տեղի էին ունեցել 2009 թվականին Մոսկվայում գտնվող «Բուտիրսկայա» բանտում:
Արտգործնախարարության հայտարարության համաձայն, այն անձանց, որոնց դեմ պատժամիջոցներ են կիրառվել, արգելվում է մուտքի Միացյալ Նահանգներ, իսկ ԱՄՆ-ում գտնվող նրանց ակտիվները սառեցվել են:
37-ամյա ռուսաստանցի իրավաբան Սերգեյ Մագնիտսկին բանտարկվել էր 2008 թվականին հարկերի վճարումից խուսափելու մեղադրանքով՝ պետության հարկային միջոցներից մոտ 250 միլիոն դոլար հափշտակած Ռուսաստանի մի շարք պաշտոնյաների գործողությունները բացահայտելուց հետ: Մագնիտսկին մահացել էր բանտում 2009 թվականին՝ բազմիցս ծեծի ենթարկվելու և բժշկական օգնություն չստանալու հետևանքով:
ԱՄՆ-ի Կոնգրեսը 2012 թվականին ընդունել է «Մագնիտսկիի օրենքը», որը կոչված է պատժամիջոցներ ընդունելու այն բոլորի նկատմամբ, ովքեր առնչություն ունեն Սերգեյ Մագնիտսկիի մահվան հետ:
ԱՄՆ-ի կողմից «Մագնիտսկիի օրենքը» ընդունելուն ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր օրենք, որն արգելում է ԱՄՆ-ի քաղաքացիների կողմից ռուսաստանցի երեխաների որդեգրումը: