Մատչելի հղումներ

Քլինթըն. «ԱՄՆ-ը հավատացած է, որ Իրանն ազատ կարձակի զբոսաշրջիկներին»


Քլինթըն. «ԱՄՆ-ը հավատացած է, որ Իրանն ազատ կարձակի զբոսաշրջիկներին»
Քլինթըն. «ԱՄՆ-ը հավատացած է, որ Իրանն ազատ կարձակի զբոսաշրջիկներին»

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընն ասել է, որ Միացյալ Նահանգները հավատացած է, որ Իրանը, մարդասիրական նկատառումներից ելնելով, ազատ կարձակի Թեհրանի բանտում ազատազրկման մեջ գտնվող ամերիկացի երկու զբոսաշրջիկներին:

Այս հայտարարությամբ Միացյալ Նահանգների արտգործնախարարը հանդես է եկել հինգշաբթի օրը՝ նշելով, որ ԱՄՆ-ի հույսերն անհիմն չեն, քանի որ զբոսաշրջիկներ Շեյն Բաուերին և Ջոշ Ֆեթլին ազատ արձակելու մասին լուրերը Վաշինգտոնը ստացել է ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր աղբյուրներից: Քլինթընը հիշեցրել է, որ նախկինում նույնպես եղել են դեպքեր, երբ Իրանի իշխանությունների կողմից ընդունված որոշումներն ընդունելուց հետո դրանք արագ չեն իրականացվել:

Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին միացել է ամերիկացի զբոսաշրջիկների ազատմանն ուղղությամբ գործադրվող ջանքերին:

Իրաքի արտգործնախարարը Բաղդադում գտնվող Իրաքի և ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց հինգշաբթի օրը հայտնել է, որ իր երկրի կառավարությունը լուրջ փորձ կկատարի 2009 թվականին Իրաքի և Իրանի միջև սահմանների մոտակայքում ձերբակալված զբոսաշրջիկների ազատ արձակմանն օժանդակելու գործում:

Օմանը նույնպես փորձում է օժանդակել այս հարցում, և Իրան է ուղարկել իր պաշտոնատար անձանցից մեկին:

«Ասիշիեյթիդ փրես» գործակալության համաձայն, Թեհրանում է գտնվում Օմանին պատկանող ինքնաթիռներից մեկը, որը, պատրաստ է տեղափոխել ամերիկացի զբոսաշրջիկներին՝ իրենց ազատ արձակելուն պես:

XS
SM
MD
LG