ԱՄՆ-ի Սենատը քվեարկեց առողջապահության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու մասին նախագահ Բարաք Օբամայի կողմից առաջարկված եւ մեկ տարի առաջ ընդունված օրենքի ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առաջարկը:
Դեմոկրատների կողմից վերահսկվող Սենատի օրենսդիրներն այն մերժեցին ձայների 51-ը 47-ի հարաբերությամբ։ Սենատի բոլոր հանրապետականները քվեարկել են առաջարկի օգտին, դեմոկրատներն ու անկախ թեկնածուն՝ դեմ:
Բարեփոխումները կասեցնելուն ուղղված օրենքի նախագծի ձախողումը ակնկալվում էր: Բացի այդ, նախագահ Օբաման խոստացել էր Սենատի կողմից հավանության արժանանալու դեպքում վետո դնել առաջարկի վրա:
Առողջապահության ոլորտում բարեփոխումների մասին մեկ տարի առաջ ընդունված օրենքի կիրառման համար կան նաև իրավական բնույթի այլ դժվարություններ, քանի որ դաշնային երկու դատարան որոշում են կայացրել այս օրենքի դեմ, իսկ երկուսը` կողմ, և այդ հարցի շուրջ վերջնական որոշումը կայացվելու է ԱՄՆ-ի Գերագույն դատարանի կողմից: