Մատչելի հղումներ

Վաշինգտոնում կայացել է Վրաստանի և ԱՄՆ-ի արտգործնախարարների հանդիպումը


Վաշինգտոնում կայացել է Վրաստանի և ԱՄՆ-ի արտգործնախարարների հանդիպումը

Պաշտոնական այցով ԱՄՆ-ում է գտնվում Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն:

Հինգշաբթի օրը նա հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընի հետ:

Հանդիպումից առաջ վերջինս հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Միացյալ Նահանգները նվիրված է Վրաստանի հետ ամուր հարաբերություններ պահպանելուն: «Երկու պետությունները ունեն համատեղ բազմաթիվ խնդիրներ և արժեքներ», - ասել է արտգործնախարար Քլինթընը:

Ռուսական «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ-ի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո տված հարցազրույցում Վրաստանի արտգործնախարարը հայտնել է, որ ԱՄՆ-ը չի դիմել Վրաստանում հակահրթիռային վահանի ռադիոտեղորոշիչ տեղադրելու մասին պաշտոնական որևէ հարցումով:

«Վրաստանը կողմ է Միացյալ Նահանգների հետ ցանկացած համագործակցության, ներառյալ ռազմական ոլորտում համագործակցությանը», - ասել է Վրաստանի արտգործնախարարը:

Վաշաձեն հայտնել է նաև, որ այս տարվա ընթացքում Վրաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններում տեղի են ունենալու կարևոր զարգացումներ, սակայն որևէ մանրամասն չի տրամադրել:

XS
SM
MD
LG