ԱՄՆ-ում օրենսդիրները նախատեսում են հիմնովին արդիականացնել սննդի անվտանգության օրենսդրությունը, ինչը կատարվելու է առաջին անգամ ավելի քան 70 տարվա ընթացքում:
ԱՄՆ-ի Սենատը երեքշաբթի օրը հաստատել է 1,4 միլիարդ դոլար արժողությամբ միջոցառումը, որով կառավարությանը իրավունք է տրվելու պատվիրել վատորակ սննդի հետկանչ:
Ներկայումս կառավարությունը կարող է միայն բանակցել արտադրող ընկերությունների հետ, որպեսզի նրանք ինքնակամ հետկանչ հայտարարեն:
Նոր օրենսդրությամբ նախատեսվում է նաև ավելացնել ԱՄՆ-ում և արտասահմանում գտնվող սննդի պատրաստման ձեռնարկություններում տեսչական ստուգումների անցկացման թիվը:
Նոր օրենսդրությամբ սնունդ մշակող և արտադրող ընկերություններից պահանջվելու է նաև կառավարությանը ներկայացնել սննդի անվտանգության ապահովման մանրամասն ծրագրեր: