ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին ասել է, որ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը վերանայում է իր դերը մերձավորարևելյան խաղաղության գործընթացում այն բանից հետո, երբ Իսրայելի և պաղեստինցիների կողմից ձեռնարկված քայլերը տապալել են բանակցությունները:
Արտգործնախարար Քերրին ուրբաթ օրն ասել է, որ եթե երկու կողմերը չեն ցանկանում խաղաղության հասնելու ուղղությամբ կառուցողական քայլեր ձեռնարկել, ապա Միացյալ Նահանգները չի կարող անվերջ ժամանակ ծախսել և ջանքեր գործադրել:
Քերրիի համաձայն, «Միացյալ Նահանգները չի կարող այս գործընթացով անվերջ զբաղվել»:
Արտգործնախարար Քերրին, բացի այդ, «ցավալի» է անվանել բանակցությունների տապալմանը նպաստած՝ օրերս երկու կողմերի ձեռնարկած քայլերը:
Այս քայլերից են եղել պաղեստինցիների կողմից ՄԱԿ-ին ներկայացված դիմումը, որի միջոցով վերջիններս փորձում են առաջ քաշել անկախ պետություն ստեղծելու ջանքերը, ինչպես նաև Իսրայելի կողմից պաղեստինցի բանտարկյալների չորրորդ խումբն ազատ արձակելու ծրագրերի դադարեցումը:
Բանակցությունների տապալման վրա ազդեցություն է գործել նաև Իսրայելի կողմից Հորդանան գետի արևմտյան ափին բնակարանների կառուցման շարունակությունը: