Միացյալ Նահանգներն ու Եվրոպայի իր դաշնակիցները հինգշաբթի օրը համաձայնություն են ձեռք բերել այն մասին, որ Ռուսաստանի նկատմամբ անհրաժեշտ կլինի ընդունել ոլորտային պատժամիջոցներ այն դեպքում, եթե Կրեմլը փորձի խոչընդոտել Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացման:
Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի արտգործնախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը, որի համաձայն Միացյալ Նահանգների արտգործնախարար Ջոն Քերրին Եվրամիության մի շարք պետությունների նախարարներին ներկայացրել է ԱՄՆ-ի տեսակետը Ռուսաստանի դեմ ոլորտային պատժամիջոցների շուրջ:
Պատժամիջոցների, ըստ Քերրի, կարող են ենթարկվել Ռուսաստանի տնտեսության խոշորագույն ոլորտները, այդ թվում՝ նավթագազային ոլորտը:
«Բոլոր նախարարները՝ արտգործնախարար Քերրի գլխավորությամբ, շեշտել են, որ Ուկրաինայի ամբողջ տարածքում, այդ թվում՝ երկրի արևելյան շրջաններում, ազնիվ և ազատ ընտրությունների անցկացումը սկզբունքային կարևորություն ունի», - ասել է Պետդեպի ներկայացուցիչը՝ հանդես գալով Լոնդոնում:
«Ներկաների մեծամասնությունը համաձայնություն է հայտնել, որ Մոսկվայի պատճառով ընտրությունների խաթարման դեպքում մենք պետք է անցնենք ոլորտային պատժամիջոցների ընդունման: Այս հարցի շուրջ տարաձայնություններ չեն եղել», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը: