Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի բնապահպանական գործակալությունն վառելիքի մաքրության նոր ստանդարտներ կսահմանի


Նոր կանոնների համաձայն, բենզինում պարունակվող ծծմբի երկօքսիդի պարունակությունը պետք է կրճատվի երկու երրորդով

ԱՄՆ-ի շրջակա միջավայրի պահպանման գործակալությունը նախատեսում է ընդունել վառելիքի մաքրության նոր ստանդարտներ՝ մեքենաներից կատարվող արտանետումներով առաջացող աղտոտումը նվազեցնելու նպատակով:

Սպասվում է, որ գործակալությունը նոր ստանդարտների մասին հայտնող հայտարարությամբ հանդես կգա ուրբաթ օրը: Նոր կանոնների համաձայն, բենզինում պարունակվող ծծմբի երկօքսիդի պարունակությունը պետք է կրճատվի երկու երրորդով, ինչը, բնապահպանական տեսակետից, հավասար է ճանապարհներից մոտ 33 միլիոն մեքենա դուրս բերելուն:

Նավթարդյունաբերության պաշտոնյաների համաձայն, բնապահպանական պետական այս գործակալության նոր ծրագիրը կարող է մինչև մեկ գալոնի (3,79 լիտր) դիմաց ինը սենթով բարձրացնել բենզինի գինը: Նրանց համաձայն, նավթամշակման արտադրամասերի արդիականացումը և իրավական պահանջները պահպանելու համար կատարվող ծախսերը կարող են գերազանցել 12 միլիարդ դոլար ծավալը:

Պետական պաշտոնյաները սակայն պնդում են, որ վառելիքի նկատմամբ առավել խիստ կանոնների ընդունումը մեկ գալոնի դիմաց ընդամենը մեկ սենթով կբարձրացնեն սպառողների կողմից վճարվող գինը: ԱՄՆ-ի շրջակա միջավայրի պահպանման գործակալության համաձայն, նավթամշակման որոշ գործարաններ արդեն իսկ աշխատում են՝ պահպանելով այս ստանդարտները, մինչդեռ մնացած ձեռնարկությունները կարող են ապահովել համապատասխանությունը նոր կանոններին՝ աննշան փոփոխությունների կատարման միջոցով:

Մեքենաներ արտադրող ընկերություններն իրենց հերթին հայտնել են, որ նրանք, ընդհանուր առմամբ, կողմ են այս նոր կանոնին, քանի որ այս կանոններն արդեն իսկ գործում են Կալիֆորնիայում:
XS
SM
MD
LG