Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը տեղեկացրել է, որ «այս պահից սկսած Հայաստանում վերացվում է ԱՄՆ-ի մուտքի ոչ ներգաղթային արտոնագրերի՝ վիզաների տրամադրման համար հարցազրույց անցնելու պարտադիր պահանջը մինչև 10 տարեկան երեխաների ու 79 տարեկանից բարձր անձանց համար, ինչպես նաև արտոնագիրը երկարաձգելու որոշ դեպքերում»:
«Հարցազրույցի պահանջի վերացմամբ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը փորձում է տարեց քաղաքացիների, երեխաների հետ ճանապարհորդող ընտանիքների ու հաճախակի ճանապարհորդողների համար առավել արագ ու պարզ դարձնել մուտքի արտոնագրի ստացման գործընթացը», - ասված է հայտարարության մեջ:
Հայաստանում ԱՄՆ-ի հյուպատոս Ջորջ Լիննի համաձայն, «հարցազրույցի պահանջի վերացումը կհանգեցնի Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև մշակութային, կրթական, առևտրային շփումների ավելացմանը, առավել կամրապնդի մեր ժողովուրդների միջև կապերը»:
«Այս նոր մոտեցումը կդյուրացնի օրինական ուղևորությունները դեպի Միացյալ Նահանգներ՝ միաժամանակ ապահովելով մուտքի արտոնագրերի գործընթացի թափանցիկությունն ու ազգային անվտանգության երաշխիքները», - ասել է Հայաստանում ԱՄՆ-ի հյուպատոս Ջորջ Լիննը:
Ըստ հայտարարության՝ ԱՄՆ-ի հյուպատոսական պաշտոնյաները դեռևս կարող են իրենց հայեցողությամբ հարցազրույցի հրավիրել դիմողներին, նույնիսկ եթե նրանք հիշյալ խմբերին են պատկանում, նախատեսվում է նաև նշված խմբերից ժամանակ առ ժամանակ պատահական ընտրությամբ որոշ մարդկանց հրավիրել հարցազրույցի: