Մատչելի հղումներ

Ռեկորդային գումարներ են ծախսվել ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրությունների նախընտրական արշավի անցկացման համար


Ռեկորդային գումարներ են ծախսվել ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրությունների նախընտրական արշավի անցկացման համար

Նոր հաղորդագրությունների համաձայն, այս տարի ԱՄՆ-ի Կոնգրեսի ընտրությունների նախընտրական արշավների վրա կարող է ծախսվել մոտ չորս միլիարդ դոլար, ինչը ռեկորդային ցուցանիշ է միաջանկյալ ընտրությունների համար:

«Արագ արձագանքող քաղաքականության կենտրոն»-ի ուսումնասիրության արդյունքների հիման վրա կազմված հաշվետվության համաձայն, թեկնածուների, քաղաքական կուսակցությունների և անկախ խմբերի կողմից կատարված ծախսերը գերազանցելու են 2006 թվականի ծախսերի ռեկորդը մոտ մեկ միլիարդ դոլարով:

Կազմակերպության կարծիքով, աճը պայմանավորված է երկու գործոնով` բազմաթիվ ընտրարշավներով, ինչպես նաև դաշնային դատարանի կողմից վերջերս ընդունված որոշումով, որի համաձայն կորպորացիաների և կազմակերպությունների կողմից քաղաքական բնույթի հաղորդագրությունների վրա ծախսվող գումարների չափն այլևս չի սահմանափակվում:

Ուսումնասիրության համաձայն, հանրապետական և դեմոկրատ թեկնածուների ու նրանց կողմից ներկայացվող կուսակցությունների ծախսերը գրեթե հավասար են, սակայն Կոնգրեսում փոքրամասնություն կազմող հանրապետականները ավելի մեծ ֆինանսավորում են ստացել արտաքին խմբերի կողմից:

Հասարակական կարծիքի վերջերս անցկացված հարցումների համաձայն, հանրապետականները մեծ հավանականություն ունեն հաղթելու հաջորդ շաբաթ կայանալիք ընտրություններում, ինչը նրանց հնարավորություն է կտա հաստատել Ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը: Սպասվում է, որ նրանք հավելյալ տեղեր են վերցնելու Սենատում:

XS
SM
MD
LG