ԱՄՆ-ում ընդունված կարծիք է, որ բարձրագույն կրթությունը հաջողության գրավականն է: Սակայն ներկայումս մանկավարժները կարծում են, որ այլ հնարավորություններ էլ կան, հատկապես այն ուսանողների համար, ովքեր բուհերում չեն կարողանում առաջադիմել:
Մերիլենդ նահանգի Ջրմուղագործների և փականագործների միության կազմակերպած աշկերտական ծրագիրը թույլ է տալիս, որ ուսանողները սովորելուն զուգահեռ դրամ վաստակեն:
Հնգամյա ծրագիրն անվճար հիմունքներով տեխնիկական հմտություններ է ուսուցանում: Ըստ ծրագրում ընդգրկված Սթրոուդըրմենի` համալսարանն իրեն չի հետաքրքրել: Տնտեսագիտության պրոֆեսոր Ռոբերտ Լերմընն ասում է, որ Սթրոուդըրմենը մենակ չէ: Լերմընի խոսքերով` ամերիկյան կրթական համակարգը դրդում է բարձրագույն կրթություն ստանալ:
“Շատերը ձանձրանալով ավագ դպրոցում` թողնում են այն: Նրանք ցանկանում են լսարանում նստելու փոխարեն զբաղմունք ունենալ”,-բացատրում է նա: “Այժմ փոխում ենք դա. եթե չես կարող անհրաժեշտ առաջադիմությունն ունենալ, ապա խոստումնալից աշխատանքի հույս էլ մի ունեցիր”:
Կրթական հատվածի հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Չադ Ալդմընն ասում է, որ ըստ ուսումնասիրությունների` որքան երկար է ուսանողը մնում կրթական համակարգում, այնքան հավանական է, որ կունենա կայուն և լավ վարձատրվող աշխատանք:
“Եթե կրթությունն ավարտվել է ավագ դպրոցում, ապա աշխատավարձը կյանքի ընթացքում կնվազի, մինչդեռ բարձրագույն կրթությունն ապահովագրում է գործազրկության և ցածր աշխատավարձերի դեմ”,-մանրամասնում է նա:
Սակայն ոչ բոլոր համալսարան հաճախողներն են հաջողակ: Տնտեսական համագործակցության և զարգացման գործակալության 2007թ. զեկույցի համաձայն` ԱՄՆ-ում բուհերում ներառվածների 54 տոկոսն է ավարտում: Սա ամենացծր ցուցանիշն է զարգացած երկրների թվու, որտեղ միջինը 71 տոկոսն է:
Ըստ Աշխատանքային վիճակագրության գործակալության` 30 առավել պահանջարկ ունեցող աշխատանքային ոլորտների մեծ մասում պահանջվում է աշխատանքային վերապատրաստում, այլ ոչ` բարձրագույն կրթություն:
Աշկերտական ծրագրում ընդգրկվելու դեպքում, դպրոցն օգնում է աշխատանք գտնել: Նրանք աշխատում են ցերեկը և շաբաթական երկու-երեք անգամ երեկոյան հաճախում դասերին` համատեղելով աշխատանքի վայրում սովորածը կրթական հաստատությունում սերտածի հետ:
Հաճախ նրանց աշխատավարձն ավելի բարձր է, քան աշխատանքի շուկայում սկսնակ աշխատողի աշխատավարձը: Մերիլենդի Մեխանիկական պայմանագրերի ընկերակցության փոխնախագահ Սթիվըն Լաքիի խոսքերով` իրենց կազմակերպությունն աշխատանքի վերցնում է այդ ծրագրի շրջանավարտներին և ուսանողներին: Ավարտելուց հետո նրանց ամսական աշխատավարձը կարող է լինել ժամական 36 դոլար:
Նորապսակ Սթրոուդըրմընն այս աշկերտական ծրագրի միջոցով վստահություն է ձեռք բերել, և այժմ համոզված է, որ կարող է հասնել հաջողության և ապահովել իր ընտանիքը: