Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը ողջունել է Դավութօղլուի այցը Հայաստան


«Միացյալ Նահանգները ողջունում է արտգործնախարար Դավութօղլուի այցը և հույս ունի, որ այն կտրամադրի տարածաշրջանի պետությունների առաջնորդների միջև երկխոսության ծավալման հնարավորություն»

Միացյալ Նահանգների արտգործնախարարությունը ողջունել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության այցը Հայաստան:

Պատասխանելով լրագրողների այն հարցին թե ինչպիսի մեկնաբանություններ ԱՄՆ-ի արտգործնախարարությունը կարող է ներկայացնել Թուրքիայի արտգործնախարարի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանն այցելելու կապակցությամբ, արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքին ասել է, որ Միացյալ Նահանգները ողջունում է արտգործնախարար Դավութօղլուի այցը և հույս ունի, որ այն կտրամադրի տարածաշրջանի պետությունների առաջնորդների միջև երկխոսության ծավալման հնարավորություն:

«Մենք շարունակում ենք հորդորել Թուրքիային և Հայաստանի վավերացնել երկու պետությունների միջև հարաբերությունների բարելավման արձանագրությունները և կատարել շոշափելի քայլեր, ինչպիսին է սահմանի բացումը, որոնք կօգնեն հարևանների միջև հարաբերությունների ամրապնդմանն ու երկու պետությունների ժողովուրդների համար աշխատատեղերի և հնարավորություններ ստեղծմանը: Այսպիսով, մենք անշուշտ սատարում ենք այցը և հույս ունենք, որ այն կնպաստի այս գործընթացի առաջխաղացմանը», - ասել է Միացյալ Նահանգների արտգործնախարարության խոսնակը:
XS
SM
MD
LG