ԱՄՆ-ի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Ուկրաինայի Օդեսա քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ և կոչ է արել միջազգային հանրությանը համախմբվել և աջակցություն տրամադրել Ուկրաինայի ժողովրդին՝ այս ողբերգության հետևանքները հաղթահարելու գործում:
Միացյալ Նահանգների արտգործնախարարության հրապարակված հաղորդագրության մեջ ասված է, որ «անընդունելի են բռնություններն ու խռովությունները, որոնց պատճառով տեղի են ունեցել այսքան անիմաստ զոհեր և վնասվածքներ է ստացել այսքան մարդ: Հորդորում ենք երկու կողմերին աշխատել միմյանց հետ՝ վերականգնելու համար կարգուկանոնը, և հորդորում ենք Ուկրաինայի իշխանություններին մեկնարկել համապարփակ հետաքննություն՝ պատասխանատվության ենթարկելու համար բոլոր մեղավորներին»:
«Օդեսայում Արհմիությունների շենքում զոհերի պատճառը դարձած հրդեհի բերած իրադարձությունները կտրուկ ավելացնում են Ուկրաինայում լարվածության նվազեցման անհրաժեշտությունը: Անհրաժեշտ է վերջ դնել բռնություններին և երկրում իրավիճակի ապակայունացմանն ուղղված գործողություններին», - ասված է ԱՄՆ-ի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:
«Մենք կրկին հորդորում ենք անհապաղ իրականացնել Ժնևում ապրիլի 17-ին ստանձնած պարտավորությունները: Միացյալ Նահանգները պատրաստ է օժանդակություն ցուցաբերել դրանց իրականացման գործում», - եզրափակում է Ուկրաինայի Օդեսա քաղաքում տեղի ունեցած ողբերգության շուրջ ԱՄՆ-ի արտգործնախարարության հայտարարությունը: