Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և ԵԱՀԿ-ի համանախագահների միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված հանդիպմանն անդրադարձ է կատարվել ԱՄՆ-ի արտգործնախարարության մամուլի ասուլիսի ժամանակ:
Ասուլիսի ընթացքում Միացյալ Նահանգների արտգործնախարարության փոխխոսնակ Մարի Հարֆին ներկա գտնվող լրագրողներից մեկի կողմից հնչեցված հարցում նշվել է, որ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով շարունակվում է հրաձգությունը: Լրագրողի համաձայն, բացի այդ, Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և ԵԱՀԿ-ի համանախագահների միջև կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի արտգործնախարարը «վերահաստատել է Ադրբեջանի դիրքորոշումը տարածքային ամբողջականության վերաբերյալ, որն ամբողջությամբ համապատասխանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին»:
«Այսպիսով, ինչպիսի՞ ծրագրեր ունի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը 2014 թվականի համար», - հարցրել է լրագրողը:
Արձագանքելով լրագրողի հարցին՝ արտգործնախարարության փոխխոսնակը նշել է, որ արտգործնախարարությունը տեղյակ է հրաձգությունների վերաբերյալ հաղորդագրություններին և ցավում է կյանքի կորստի համար:
«Մեր դիրքորոշումը մնում է այն, որ ուժի կիրառումը չի լուծի հակամարտությունը: Մենք հորդորում ենք բոլոր կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից», - ասել է արտգործնախարարության խոսնակը՝ հավելելով, որ, որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ-ը խորապես հավատարիմ է մնում կողմերի հետ աշխատելուն՝ հասնելու համար հակամարտության խաղաղ կարգավորման:
«Դա է, անկասկած, մեր նպատակը: Այն չի փոխվել: Մենք գիտենք, որ դա դժվար է, բայց շարունակելու ենք աշխատելու այդ ուղղությամբ», - նշել է ԱՄՆ-ի արտգործնախարարության փոխխոսնակ Մարի Հարֆը՝ ասելով, որ այս պահին տեղեկություններ չունի 2014 թվականին ԱՄՆ-ի կողմից այս ուղղությամբ ձեռնարկվելիք որևէ նոր քայլերի մասին: