Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պետդեպարտամենտ. «Մտահոգություններ ունենք Սաֆարովի խնդրի շուրջ»


Nuland answers about Azeri killer release
please wait

No media source currently available

0:00 0:01:08 0:00

Nuland answers about Azeri killer release

«ԱՄՆ-ի արտգործնախարարությունը կապ է պաշտպանում Ադրբեջանի իշխանությունների հետ՝ հորդորելով վերջիններիս պահել Հունգարիայի իշխանություններին նախքան Սաֆարովին հանձնելը տված խոստումները»

Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարության մամուլի հետ երկուշաբթի օրը կայացած կանոնավոր հանդիպման ժամանակ հնչեցվել են «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության կողմից ուղղված մի շարք հարցեր, որոնք վերաբերում են ցմահ բանտարկության դատապարտված մարդասպան Սաֆարովին Ադրբեջանի իշխանությունների կողմից ներում շնորհելու և ազատ արձակելու խնդրի նկատմամբ Միացյալ Նահանգների արձագանքին:

ԱՄՆ-ի արտգործնախարարությունում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակցի կողմից տրված այն հարցին, թե որ փուլում են գտնվում Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելուն Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև քննարկումները, արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը պատասխանել է՝ հիշեցնելով, որ արտգործնախարարությունը Հունգարիայի կողմից Սաֆարովին Ադրբեջանին հանձնելուց հետո հանդես էր եկել հայտարարությամբ, որից հետո կապ է պաշտպանում Ադրբեջանի իշխանությունների հետ՝ հորդորելով վերջիններիս հարգել Հունգարիայի իշխանություններին նախքան Սաֆարովին հանձնելը տրված խոստումները:

«Ինչպես ասել ենք նախկինում, որոշ մտահոգություններ ունենք այս խնդրի շուրջ», - ասել է Նուլանդը՝ արձագանքելով Ադրբեջանի իշխանությունների կողմից ստանձնած պարտավորությունները կատարելու մտադրության մասին տրված հարցին:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի արտգործնախարարությանը Սաֆարովի հանձնելու պայմանների և դրդապատճառների կապակցությամբ լրացուցիչ տեղեկություններ է ստացել Հունգարիայի իշխանություններից, արտգործնախարարության խոսնակ Նուլանդն ասել է, թե տեղյակ չէ, արդյոք Հունգարիայի կառավարությունից ստացվել են լրացուցիչ պարզաբանումներ այս խնդրի շուրջ, թե ոչ:

Վիկտորիա Նուլանդը խոստացել է տրամադրել այս խնդրի շուրջ լրացուցիչ տեղեկություններ այն դեպքում, եթե ԱՄՆ-ի արտգործնախարարությունը ստանա դրանք:
XS
SM
MD
LG