ԱՄՆ-ի արտգործնախարարության կովկասյան գործերի և տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Իթըն Գոլդրիչը ժամանել է Ադրբեջան:
Այս այցը պաշտոնյայի տարածաշրջան կատարվող այցերից առաջինն է: Նա այցելելու է նաև Հայաստան և Վրաստան:
Իթըն Գոլդրիչը կանոնավոր այցելություններ է կատարում տարածաշրջան:
Բաքվում ԱՄՆ-ի դեսպանության խոսնակ Քեյթ Բինի համաձայն, այցի ընթացքում Գորլդրիչն անդրադառնալու է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերին:
«APA» լրատվական գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ-ի արտգործնախարարության պաշտոնյան հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի պետական պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: