ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը վերահաստատել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ծրագրերը, որոնց համաձայն երկրի արտաքին քաղաքականության մեջ դիվանագիտությունը գերակշռություն կունենա ռազմական գործողությունների նկատմամբ:
Այս հայտարարությամբ Պենտագոնի ղեկավարը հանդես է եկել շաբաթ օրը Մյունխենում անցկացվող անվտանգության համաժողովի ընթացքում:
«Միացյալ Նահանգները, որն ավարտի է հասցնում 13 տարի տևած ռազմական գործողությունները, ինչպես նաև նախագահ Օբաման քաջ գիտակցում են, որ ապագան անհրաժեշտ է ձևավորել մեր բարեկամների և դաշնակիցների հետ նոր, ավելի խորը բարեկամական հարաբերությունների ձևավորման միջոցով, հատկապես այստեղ՝ Եվրոպայում», - ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Հեյգելը:
Նախագահ Օբաման իր ամենամյա ուղերձում նշել էր, որ ԱՄՆ-ի որևէ զինծառայողի չի ուղարկվի մարտի դաշտ՝ բացառությամբ «խիստ անհրաժեշտություն ներկայացնող դեպքերի»:
Օբաման արդեն իսկ խուսափել է իր երկիրը ցամաքային ռազմական նոր գործողությունների մեջ ներգրավելուց, այդ թվում՝ Լիբիայում տեղի ունեցած և Սիրիայում շարունակվող հակամարտությունների ընթացքում:
Պաշտպանության նախարար Հեյգելը սակայն հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է օժանդակություն տրամադրել դրա կարիքն ունեցող պետություններին՝ հիշատակելով Եվրոպայի գործընկերների հետ համատեղ իրականացվող հակաահաբեկչական և մարդասիրական գործողությունները Մալիում և Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում: