Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը կրկին նախազգուշացնում է արժույթների արհեստական արժեզրկման հետևանքների մասին


ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Թիմոտի Գայթներ
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Թիմոտի Գայթներ

ԱՄՆ-ը նախազգուշացնում է անցումային տնտեսություններ ունեցող երկրներին, որ տնտեսական հաջողությունները կարող են ձախողվել, եթե այս երկրները շարունակեն արհեստականորեն ազդեցություն գործել ազգային բարադրամների փոխարժեքի վրա:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Թիմոտի Գայթների համաձայն, աշխարհում տնտեսության աճը դանդաղելու է և «բոլորը վնաս են կրելու», եթե անցումային տնտեսությամբ երկրները չփոխեն իրենց այս գործելակերպը:

Գայթները չի խոսել որոշակի որևէ երկրի մասին, սակայն չորեքշաբթի օրը Վաշինգտոնում նրա ելույթը շատերը մեկնաբանել են որպես ուղերձ Չինաստանին: ԱՄՆ-ի գործարարները և օրենսդիրները մեղադրում են Չինաստանին՝ յուանը արհեստականորեն ցածր պահելու մեջ, ինչը չինական ապրանքներին գնային առավելություն է տալիս:

Գայթները հայտնել է նաև, որ ԱՄՆ-ը ցանկանում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամն առավել մեծ ազդեցություն ունենա ազգային դրամների փոխարժեքի խնդիրը լուծելու և համաշխարհային առևտրի հավասարակշռությունը վերականգնելու գործում:

XS
SM
MD
LG