Միացյալ Նահանգների Կոնգրեսը հավանության է արժանացրել Ուկրաինային օգնություն տրամադրելու և Ղրիմի բռնակցմանն ի պատասխան Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ ընդունելու մասին օրինագիծը:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի ուշ երեկոյան ձայների մեծամասնությամբ հաստատել է օրինագիծը և ուղարկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ստորագրության:
Կոնգրեսականները ձայների 378-ը՝ կողմ, 34-ը՝ դեմ հարաբերակցությամբ հավանության են արժանացրել օրինագիծը, որն անցյալ շաբաթ հաստատվել էր ԱՄՆ-ի սենատորների գերակշռող մեծամասնությամբ: Այս օրինագծի շուրջ քվեարկությունը դարձել է ԱՄՆ-ի երկու կուսակցությունների միասնականության հազվադեպ դեպքերից մեկը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի քանի շաբաթվա ընթացքում դեմոկրատներն ու հանրապետականները վիճում էին Ուկրաինայում ծավալված ճգնաժամին արձագանքելու եղանակների շուրջ:
Ներկայացուցիչների պալատի կողմից հավանության արժանացրած օրինագծով Կիևի կառավարությանը նախատեսվում է տրամադրել մեկ միլիարդ դոլարի, իսկ Ուկրաինայի հարևան պետություններին՝ 150 միլիոն դոլարի չափով օգնության:
Օրինագիծը, բացի այդ, պարտադրում է ԱՄՆ-ի արտգործնախարարությունն ու արդարադատության նախարարությունը օժանդակություն ցուցաբերել Կիևի կառավարությանը՝ Ուկրաինայի կոռումպացված պաշտոնյաների կողմից կուտակված ակտիվները երկիր վերադարձնելու գործում:
ԱՄՆ-ի կոնգրեսականների հավանությունը ստացած փաստաթուղթը, բացի այդ, նախատեսում է պարտադիր պատժամիջոցների ընդունում, այդ թվում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի այն քաղաքացիներին մուտքի արտոնագրեր տրամադրելու արգելքն ու վերջիններիս ակտիվների սառեցումը, որոնք առնչություն ունեն Ուկրաինայում բռնությունների կամ մարդու իրավունքների խախտումների, Ուկրաինայի ինքնիշխանության խարխլման կամ երկրում զանգվածային կոռուպցիայի հետ:
«Այս օրինագիծը հույժ կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի ագրեսիային հակազդելու և Ուկրաինայի ժողովրդավարական զարգացմանն օժանդակելու գործում», - ասել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Էդ Ռոյսը: